«Ատոմակայանը խոցելու սպառնալիքը «նվեր» էր Հայաստանին». Ստեփան Գրիգորյան
![]() 425 Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 01:10 Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է պաշտոնական Բաքվի աղմկահարույց հայտարարությանը Մեծամորի ատոմակայանը պայթեցնելու վերաբերյալ: «Պաշտոնական Երևանն այդ սխալը պետք է անպայման օգտագործի, նույնիսկ եթե հանդարտվի իրադրությունը։ Դա մահացու սխալ էր Բաքվի կողմից։ Գոյություն ունի 1987 թվականի Ժնևյան կոնվենցիան, որը սահմանում է՝ ինչ է նշանակում ահաբեկչական պետություն։ Այնտեղ մոտ 15 կետ կա, թե երբ է պետությունն ահաբեկչական ճանաչվում, որոնցից մեկն էլ այս դեպքերի հետ կապված։ Օրինակ, եթե մի պետություն մեկ այլ պետության բնակչության դեմ սպառնում է զանգվածային ոչնչացման զենք կիրառել, ասենք՝ խոցել քիմիական գործարան, ատոմակայան։ Նման պետություններն ահաբեկչական են ճանաչվում։ Եվ մեր իշխանությունները պարտավոր են դա օգտագործել ցանկացած հարթակում, կոնֆերանսի ժամանակ, դիվանագիտական բոլոր խողովակներով այդ հայտարարությունը մենք պետք է տարածենք։ Այդ սխալը «նվեր» էր հայ ժողովրդին»,- ասել է Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
