«Այս պահին խաղաղություն է և տարհանման կարիք չկա». Հայկ Չոբանյան
![]() 294 Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 22:00 Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ օրեցօր ավելանում է տավուշչցի երեխաներին իրենց տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների թիվը: Նա նշեց, որ այս պահին դրա կարիքը չկա. «Շատ շնորհակալ ենք մեր քաղաքացիներին սրտացավ մասնակցության համար, բայց նաև հայտարարել ենք, որ երեխաներին հյուրընկալելու կարիք այս պահին չկա: Մենք պաշտոնական տարհանում չենք իրականացրել: Տարհանման երևույթները եղել են ինքնակամ. ընտանիքներ են եղել, որոնք իրենց երեխաներին տեղափոխել են հարազատի մոտ: Այս պահին խաղաղություն է և տարհանման գործընթացի շարունակության կարիք չկա: Հիմա կառավարության հետ քննարկում ենք հնարավոր ճամբարային ձևաչափերը, որոշում լինելու դեպքում ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացնենք մեր երեխաների տեղափոխումը, որը նաև կարող է որոշակի վերականգնողական և կրթական նշանակություն ունենալ»,- ասաց մարզպետը: Չոբանյանը հայնտեց նաև, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում կվերականգնվեն նաև 90-ականներից սկսած հրետակոծություններից տուժած տները: Վերականգնման գործընթացը կավարտվի մեկ ամսվա ընթացքում: Մի քանի ընտանիքների համար նոր տներ կկառուցվեն: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
