«Ադրբեջանցիները պարտվեցին հայկական ծիրանի դեմ պայքարում»․ Դավիթ Գևորգյան
![]() 478 Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 21:40 Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտի դաշտում իրար հետևից կորուստներ ու անհաջողություններ կրելուց հետո՝ ադրբեջանցիները պատերազմ սկսեցին հայկական ծիրանի դեմ: Նրանց պատկանող մթերային շուկայում հայերին արգելվեց ծիրան վաճառել: Հաշված ժամերի ընթացքում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները արագ ինքնակազմակերպվեցին ու շատ արագ նոր տարածքներում կազմակերպեցին ծիրանի վաճառքը: Հարյուրավոր մարդկանցից կազմված հերթերում մի քանի անգամ արագ սկսեց վաճառվել Հայաստանից բերված ծիրանը: Տեղում սկսեցին բաժանել անվճար ջուր, հյութեր, հայկական լավաշ, պանիր: Բայց մեր հայրենակիցները ոչ միայն ծիրանը գնեցին, այլ այդ ամենը վերածեցին տոնախմբության. հայկական ազգային - ազատագրական երգերի ներքո քոչարի ու յարխուշտա սկսեցին պարել: Վստահ եմ, որ շատերն են այդ կադրերը տեսնելուց հպարտությունից հուզվել: Հայ ժողովրդի հետ ուժի լեզվով խոսել չի կարելի: Այստեղ տեղին է հիշել մեծն Եղիշե Չարենցի խոսքերը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Կեցցե՛ միասնական, անպարտելի հայ ժողովուրդը»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
