«Հայ լրագրողներին դիրքեր չթողնելով՝ ինչպե՞ս եք առաջնագիծ թողնում ռուս չեկիստին. դուք գիտե՞ք՝ ում ալիքն է War Gonzo-ն». Տիգրան Խզմալյան
![]() 472 Երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ., 15:20 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «BE AWARE OF BETRAYAL! Մի շարք հարցեր ՀՀ ՊՆ-ին, ԱԱԾ-ին և վարչապետին։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ում և որտեղ թողեցիք։ War Gonzo կոոպերածիվ ալիքը պատկանում է, ուշադրություն, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ռազմաքարոզչական ծառայությանը։ Դիտեք նույն այս Սեմյոն Պեգովի այլ նյութերը՝ զավթված Ուկրաինայի դոնբասյան տարածքից, ռուս ահաբեկիչների գովազդը, մարդասպան «Մոտոռալայի» դեմքով նրա շապիկը։ Հետո զարմանում եք, թե ինչո՞ւ է Կիևն ազերիների կողմն ընդունում։ Մեկ այլ հարց՝ հայ լրագրողներին դիրքեր չթողնելով, հայ զինվորի հաղթանակը «դիվանագիտորեն» կոծկելով, այդ ինչպե՞ս եք առաջնագիծ թողնում ռուս չեկիստին, ով ներսից նկարահանում է մեր դիրքերը և հեռարձակում եթեր։ Սա ի՞նչ է՝ հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն։ Միայն չասեք, որ «PR եք անում»՝ այս գործակալի դիտումները հազիվ 1,5 հազար է։ Ես հարցնում եմ որպես Արցախյան պատերազմում 3 տարի ռազմական լրագրող և տեղեկատվական խորհրդական աշխատած մարդ, ով առ այսօր, 26 տարի անց էլ որոշ գաղտնիքներ չի բացահայտում։ Սա бардак է, պարոնայք»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
