«Սա լուրջ հարված էր Ալիևի լեգիտիմությանը երկրի ներսում. նոր սրացումներ պետք է սպասել». Տիգրան Գրիգորյան
![]() 354 Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 15:35 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ իրավիճակը, կարծես թե, դեէսկալացիայի է ենթարկվել, երևի արդեն կարելի է ամփոփել վերջին օրերի իրադարձությունները: 1. Այս միկրոպատերազմում Հայաստանի հաղթանակի գլխավոր պատճառը այն է, որ հայկական կողմը ուշադիր հետևում էր Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին, գիտեր ռազմաճակատում ակտիվանալու Բաքվի ծրագրերի մասին և կարողացավ ճիշտ պահին նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել՝ հանկարծակիի բերելով հակառակորդին: Ադրբեջանի քայլերին անընդհատ արձագանքողի դերից ազատվեցինք և ստիպեցինք նրանց արձագանքել: Սա շատ հաճելի նորույթ է: Հայաստանի կանխարգելիչ գործողությունների արդյունքում, կարծում եմ, կանխվեց շատ ավելի մեծ էսկալացիա ռազմաճակատի ողջ երկայնքով: 2. Երկրի քաղաքական ղեկավարությունը փայլուն դրսևորեց իրեն: Վարչապետը ճիշտ պահին քաղաքական կամք ցուցաբերեց և կարևոր որոշում կայացրեց, էսկալացիայի ողջ ընթացքում պահպանեց զսպվածություն, հավասարակշռություն ու վճռականություն: Գլխավոր շտաբում նրա ելույթը այդ ամենի մարմնավորումն էր: 3. Ալիևը, անշուշտ, Հայաստանից այդպիսի համարձակ պահվածք չէր ակնկալում: Այդ է պատճառը, որ մի քանի օրում այդքան քաոտիկ իրադարձություններ տեսանք Ադրբեջանում: Սա լուրջ հարված էր նրա լեգիտիմությանը երկրի ներսում: Այդ իսկ պատճառով մոտ ապագայում նոր սրացումներ պետք է սպասել: Բայց տեսանք նաև, որ Բաքուն ևս լայնածավալ պատերազմի հետ կապված լուրջ մտավախություններ ունի: Հատկապես հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր Ալիևը պայքարում 90-ականների ուրվականների դեմ: 4. Բանակցային գործընթացի դագաղին վերջին մեխը խփվեց, և ոչ մի հրաշք մոտ ապագայում չի վերակենդանացնելու այն: Հայկական կողմը պնդելու է CBM-ների ու առաջնագծի միջազգային մոնիթորինգի գործուն մեխանիզմների ստեղծման կարևորության մասին, Ադրբեջանը, բնականաբար, դեմ է արտահայտվելու այդ ամենին: Միջնորդ երկրներն էլ շարունակելու են կարգավորման փոխարեն հակամարտության կառավարման փորձեր անել: 5. Հայաստանի ներքաղաքական կյանքում Նիկոլ Փաշինյանի հակառակորդները կարող են հակամարտության թեման մանիպուլացնելու մասին մոռանալ: Այս սրացումը ցույց տվեց այն, ինչ ակնհայտ էր բոլոր ադեկվատ ու տեղեկացված մարդկանց: Փաշինյանի վարչապետության շրջանում բովանդակային բանակցություններ երբեք տեղի չեն ունեցել, սեղանին էլ որևէ նախագիծ չի եղել (ոչ փուլային, ոչ էլ փաթեթային): Ընդդիմություն դարձած նախկին իշխանավորները երկու տարի շարունակ հասարակության ուղեղն էին պղծում, ինչպես կասեր մեր ընկերներից մեկը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
