«Մեզ համար ամենևին օգտակար չեն աշխարհի տարբեր քաղաքներում ընթացող ցույցերը». Սոսի Թաթիկյան
![]() 342 Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 01:05 Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտահոգ եմ արտերկրում ցույցերի ժամանակ միջադեպերով... Մեզ համար ամենևին օգտակար չեն աշխարհի տարբեր քաղաքներում ընթացող ցույցերը և դրան ուղեկցող միջադեպերը, հատկապես դրանք, որոնք վերածվում են ծեծկռտուքի, ուղեկցվում են դրոշ վառելով և այլն: Այդ ամենը շատ վատ տպավորություն է թողնում և ոչ միայն չի նպաստում Հայաստանի դիվանագիտական օրակարգի խթանմանը, այլև վնասում է դրան և ստվերում մեր ռազմական ու դիվանագիտական հաջողությունները: Ես միշտ եղել եմ պրո-ակտիվ դիվանագիտության, այդ թվում նաև հանրային դիվանագիտության կողմնակից, սակայն դրանով պետք է զբաղվեն փորձագետները, լոբբիստները, հայտնի հայերը, լրագրողները, և ոչ թե այլ երկրների փողոցներում, այլ օտարերկրյա մամուլում, սոցիալական հարթակներում, մտակենտրոններում... Մանավանդ, որ այս պահին Հայաստանը լիովին ի զորու է պաշտպանել իր անվտանգությունը և օրհասական իրավիճակում չէ: Կարծում եմ, որ այլ երկրների հայերին պետք չէ քաջալերել նմանատիպ ցույցեր նախաձեռնել: Հակառակ կողմի նախաձեռնելու դեպքում միգուցե հարկավոր է դրանց հակակշռել, սակայն հնարավորին չափ զուսպ և հավասարակշիռ ձևով, ոստիկանների ուղեկցությամբ, և պետք է ամեն կերպ խուսափել ծեծկռտուքից և դրոշ վառելու ողորմելի և վնասակար սովորությունից: Ոչ էլ պետք է զոհի կամ խաղաղություն մուրացողի դերի մեջ մտնել, հաստատ ոչ ներկայիս իրավիճակում»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
