«Փաշինյանն անտեր թողեց Մոսկվայի հայերին». Անդրանիկ Թևանյան
![]() 425 Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 15:05 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն անտեր թողեց Մոսկվայի հայերին Մեհրիբան Ալիևայից սկսած գողական աշխարհի ադրբեջանցի ներկայացուցիչներով վերջացրած, Վլադիմիր Պուտինից սկսած ռուսական իրավապահներով վերջացրած, ծիրանային ֆլեշ-մոբին մասնակցած հայերից սկսած մինչև ինքնակոչիկ փրկիչներով վերջացրած, Ռուսաստանի հայերի միությունից սկսած մինչև գողական աշխարհի հայ ներկայացուցիչներով վերջացրած։ Այս բոլորն արձագանքել են կամ ներգրավված են եղել Մոսկվայում տեղի ունեցած բախումներին։ Մեհրիբանը կազմակերպել ու քաջալերել է ադրբեջանցի հրոսակներին, ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները գործել են Բաքվից եկած հրահանգներով, գողականները կոչ են արել դադարեցնել արյունահեղությունը, Պուտինն իրավապահներին հանձնարարել է պատժել օրինախախտ ադրբեջանցիներին, ՌՀՄ-ն ակտիվ աշխատել է հայերի իրավունքները պաշտպանելու համար և այլն։ Միակ սուբյեկտը, որը պետք է ակտիվ լիներ, բայց ամբողջությամբ բացակայել է՝ Հայաստանի Հանրապետությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ՀՀ իշխանությունը բախումներին չարձագանքեց ո՛չ իր խոսքով, ո՛չ իր գործով։ Փաշինյան-Պուտին հարաբերություններն այն աստիճանի են սառեցված, որ անգամ հեռախոսազրույց չի տեղի ունեցել, որի ընթացքում Փաշինյանը կարող էր գոնե մտահոգություն հայտնել Մոսկվայում հայերի նկատմամբ ադրբեջանցիների հարձակումների կապակցությամբ։ Փոխարենը Փաշինյանը «լայվ» մտավ, ազդարարեց, որ կորոնավիրուսի պատճառով 700-ին մոտ մահ ունենք, մեղադրեց դիմակ չդնող անկարգապահ ժողովրդին և վերջ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
