Պատգամավորի մասնակցությամբ խնջույքի լողափն ապօրինի է գործում. բացահայտում․ «Ժողովուրդ»
![]() 267 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 08:35 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել, քանի որ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու և դիմակ չկրելու համար։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան «White Shorja»-ի ստեղծման մասին։ Պարզվում է, որ դեռևս այս տարվա մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը 4 տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ վնաս և ապօրինի շինարարություն։ Ինչո՞ւ հողի ապօրինի զավթում. որովհետև դեռևս 2012 թվականին այդ տարածքը վարձակալել է ոմն Ռուբեն Չախմախչյան անունով քաղաքացի, պարտքեր կուտակել և, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանից հեռացել է։ Այժմ Պարկը դատական քաշքշուկների մեջ Է Չախմախչյանի հետ՝ տվյալ տարածքի գումարի բռնագանձման պահանջով։ Իսկ 2012 թվականից հետո տվյալ տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվել է, և այժմ, եթե այդտեղ գործունեություն է իրականացվում, ապա դա համարվում է ապօրինի զավթում։ Ստացվում է, որ «White Shorja»-ն ապօրինի է գործում: Սա դեռ ամենը չէ. Պարզվում է՝ Պարկի տեսուչը չի բավարարվել մեկ արձանագրությամբ (մայիսին առաջին արձանագրությունն է կազմվել). երկու շաբաթ առաջ կազմվել է ևս մեկը՝ նույն խախտումների համար, դրանց ուղղակի ընթացք չի տրվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ Ջիլավյանը ծածուկ «հանձնարարել է» ընթացք չտալ արձանագրություններին. թե ինչու, թերևս պետք է ենթադրել, թեև նախարարի ԺՊ մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել այդ լուրերը»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2711:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
10710:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10710:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
9410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10309:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11509:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10509:06
