Մահացել է արձակագիր, բանաստեղծ Արտաշես Ղահրիյանը
![]() 341 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 18:40 Կյանքից հեռացել է արձակագիր, բանաստեղծ Արտաշես Ղահրիյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էձջում գրառում է կատարել Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը. «Մեզնից հեռացավ ազնիվ ու մաքրամաքուր մտավորականներից մեկը՝ գրող, գողտրիկ ստեղծագործությունների հեղինակ Արտաշես Ղահրիյանը։ Համբերություն նրա որդուն՝ հայտնի լրագրող Հայկազն Ղահրիյանին, հարազատներին ու բարեկամներին, գրողի վաստակը գնահատողներին…»: Արտաշես Ղահրիյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում արհեստավորի ընտանիքում։ Ղահրիյանն Արցախում հայտնի Աշուղ Առուստամի ծոռն է։ 1956 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1961-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, ապա որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի, «Պատմաբանասիրական հանդեսի» և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ Եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրության գրական աշխատողներից։ 1993 թվականին վերադարձել է ծննդավայր։ Ստեփանակերտում լույս են տեսել նրա «Լեռան հուշ» պատմվածքների և «Թախծոտ մեղեդի» բանաստեղծությունների գրքերը։ Բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Հայտնի են «Տոհմականչ», «Պատրանք», «Լեռան հուշ», «Թախծոտ մեղեդի», «Ինքնազրույց» երկերը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
