ԿԳՄՍ-ն վարույթ է սկսել ԲՈԿ-ի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» Արայիկ Հարությունյանի նկատմամբ անհաղթահարելի դժգոհություն է հասունացել: Նախարարի՝ մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց որոշումներն անգամ իշխող խմբակցությունում ընկալելի չեն: Այստեղ տիրապետող կարծիք կա, որ Արայիկը պետք է հեռանա և որքան շուտ, իշխանությունների համար այնքան լավ: Իրենց դժգոհությունները հասցրել են նաև գործադիրին, բաց վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը կազատվի Հարությունյանից, քանի որ վերջինը վարչապետի ամենահավատարիմ ու ամենահին զինակիցներից է ու կուրորեն ծառայում է նրան: Հարությունյանն էլ օգտվում է վարչապետի՝ իր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքից։
Անգամ կրթական համակարգի ներսում ծագած խնդիրների պարագայում վարչապետն Արայիկ Հարությունյանի կողմն է բռնում։ Օրինակ, ըստ որոշ տեղեկությունների, նախարարությունը Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի վարչական բողոքի հիման վրա վարույթ է սկսել Բարձրագույն որակավորման կոմիտեի դեմ, որը Գալոյանի դոկտորականը որակազրկել է։
Ավելին, նախարարության մեր աղբյուրների համոզմամբ՝ հնարավոր է չեղարկվի ԲՈԿ որոշումը Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջև էլ լուրջ հակասություններ կան»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
3614:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
225Երեկ, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
26016.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
27816.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
30816.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
32615.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
41714.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
48113.09.2026, 15:12