«Հարկերը, տուրքերը բարձրացել են, որ ամիսը 1,5 մլն դրամով գրատախտակի գնան»․ Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ կառավարությունը հավանություն տվեց Իմ ու Քո հաշվին, Ինձնից ու Քեզնից թալանված ու հետ չբերածի հաշվին, Իմ ու Քո վզին դրված արտաքին պարտքի հաշվին վարչապետի, նախարարների, պատգամավորների ու այլոց աշխատավարձը բարձրացնելու մասին նախագծին, որը, իհարկե, իրենց Ազգային ժողովում հեշտ-հանգիստ կընդունեն.
միայն այս ավելացումը (առանց գործող աշխատավարձի հաշվարկի) պետության համար ամեն տարի կարժենա 30 ՄԼՐԴ դրամ՝ մոտ 96 մլն դոլար։
Զուտ ի գիտություն. հարգելի քաղաքացիներ, դրա արդյունքում տեղի է ունենալու ահռելի գնաճ, ապրանքների, վարձերի, անշարժ գույքի արժեքի ու ծառայությունների թանկացում. երբ ապրիլին թոշակները չնչին բարձրացրեցին, գնաճը միանգանից ավելիով կուլ տվեց այն՝ դարձնելով թոշակների բարձրացումը բացասական ազդեցության գործիք։
Հ.Գ. Դե հարկերը, տուրքերը ու վճարները դրա համար են բարձրացել, որ արդեն ամիսը 1,5 մլն դրամով գրատախտակի գնան + պարգևավճար»։

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
4503:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
12600:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
8000:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
95Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
92Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
111Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
96Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
91Երեկ, 17:54