«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը ձեռնտու չէ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը ձեռնտու չի ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, քանի որ հանրաքվեի արդյունքով ԱՅՈ ԵՄ-ին տարբերակը հաղթելու է։
Եվ ԱՅՈ-ն հաղթելու է ոչ թե այն պատճառով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը գիտի ինչ է ԵՄ-ն և անհամբեր սպասում է նրա անդամ դառնալուն, այլ այն պատճառով, որ մեծամասնությունը քվեարկության չի գնալու։
Հանրաքվեի դեպքում ԵՄ-ի վստահ կողմնակիցները, մեկ մարդու նման, գնալու են քվեարկության։ Վստահաբար քվեարկության են գնալու ԵՄ-ի և եվրոինտեգրման սպառնալիքը գոնե ընդհանուր գծերով գիտակցող մարդիկ։ ԵՄ կողմնակիցներին գումարվելու է նաև իշխանական ռեսուրսը։ Իսկ ահա ժողովրդի այն հատվածը, ով կարող է բեկում մտցնել՝ չլինելով մոտիվացված, քվեարկության չի գնալու։
Բանն այն է, որ հանրաքվեի դեպքում օրենքով ստեղծվում են ԱՅՈ և ՈՉ քարոզչական կողմեր։
ԱՅՈ քարոզչական կողմը, ժողովրդին խաբելով, եվրաինտեգրումը ներկայացնելու է՝ որպես պայծառ ապագա, որին մարդիկ կհասնեն, եթե կողմ քվեարկեն։
Իսկ ո՞ր ուժն է իր վրա վերցնելու ՈՉ-ի քարոզչությունը, ասելով ճշմարտությունը եվրաինտեգրման մասին՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք, ԵՄ-ի մասին էլ՝ որպես ավազակ, գաղութարար և այլասերումների ու պղծությունների որջ։ Ցավոք, նման ուժ Հայաստանում չկա։
Հետևաբար ՈՉ-ի կողմը, ԱՅՈ-ի ագրեսիվ քարոզչության դիմաց համարժեք քարոզչություն չի ներկայացնի և չի կարողանա մոտիվացնել անտարբեր մեծամասնությանը։ Եվ ԱՅՈ-ն կհաղթի։
Սակայն, ինչպես ասացի, ԱՅՈ-ի հաղթանակը հիմա ձեռնտու չի ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը։
Իշխանության մասով նախորդ հաղորդումներում պատճառը ասել էի։
Ընդդիմության մասով պատճառն այն է, որ հանրաքվեում ԱՅՈ-ի հաղթանակը կբերի Ռուսաստանի հետ հարաբերությունների անդառնալի քայքայմանը, դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ Դա էլ, իր հերթին, կպայթեցնի Հայաստանի բարենպաստ բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին միֆը և կգա այն գիտակցումը, որ ռուսական վեկտորն է այն միակ միջոցը, ինչն ապահովագրում է Հայաստանին, որպեսզի աշխարհաքաղաքական ջունգլիներում ուրիշների համար կեր չդառնա։
Քանի դեռ Հայաստանը ռուսական վեկտորի մեջ է կիսատ պռատ և այնքանով որքանով, ապա բարենպաստ բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին միֆը Հայաստանում շարունակելու է ապրել և դրանով կերակրելու են մեր ժողովրդին, մինչև հաջորդ աղետը»։

«Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ Ռուսաստանի համար օրինական թիրախ է»․ ՌԴ ԱԳՆ
514:43
«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը ձեռնտու չէ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը»․ Հայկ Այվազյան
3214:24
«Թրամփն ու նրա թիմը հասկանում են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները»․ Ռյաբկով
6914:13
«Ընտրություններին մասնակցությունը կլինի պատասխան նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը»․ Լավրով (տեսանյութ)
7614:00
«Նստեցրել ես. դինջացա՞ր»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
4913:36
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ)
12713:30
«Ձեր ձայնի բարձր տոնայնությունն ազդում է ինձ վրա», «դուք էլ իմ վրա եք ազդում». վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
5213:24
«Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6313:18