«Դա մեր դասագրքերում Սև խոռոչ է»․ Ստեփան Դանիելյան
![]() 275 Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 14:40 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ համար Հայաստանի պատմությունը Տիգրան Մեծի, հայ Արշակունիների, Բագրատուների ու Կիլիկիայի ժամանակաշրջանի պատմությունն է: Դա են սովորեցնում պատմության դասագրքերում: 15-18 դարերը «ծակ» են մնացել, դա մեր դասագրքերում Սև խոռոչ է։ «Ծակ» է մնացել, որովհետև դա մի խայտառակ շրջան է։ Ադրբեջանցիները իրենց պատմության դասագրքերում Տիգրան Մեծի, Բագրատուների ժամանակաշրջանը չեն անցնում, բայց անցնում են հենց այդ «Ծակ» ժամանակաշրջանը, երբ այսօրվա Հայաստանը Սև ու Սպիտակ Ոչխարների, Պարսկաստանի թյուրք խաների տարածքներն էին։ Մենք տարբեր պատմություններ ենք անցնում ու դրա համար միմյանց երբեք չենք հասկանա։ Յուրաքանչյուրն իր «ճշմարտությունն» ունի։ Թե ինչու ենք մենք մեր պատմության այդ հատվածները դպրոցում սովորում, հասկանալի է, մենք չենք ցանկանում իմանալ մեր Խայտառակ էջերն, որոնցով հպարտանալու ոչինչ չունեն։ Սակայն կա մի պրոբլեմ, չիմանալով մեր պատմության այդ խայտառակ էջերը, մենք նաև չենք արժևորում այն, ինչն որ ունենք, ինչը կարող է և չունենանք։ Պատմության սև շրջաններն էլ է պետք անցնել, որ դաս լինի ապագայի համար»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
