«Երբ խաչը Քոչարյանին մոտեցրին, դիվահար եղավ, չհամբուրեց, իսկ այսօր խոսում է եկեղեցուց»․ Արամ Սարգսյան
![]() 421 Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 23:20 «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը սկզբունքորեն չեմ դիտել ու չեմ էլ դիտելու։ Թող ինձ ների Մարդու իրավունքների պաշտպանը, բայց իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը հանրային տեսակետ ասելու իրավունք չունի»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան: Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 29-ին հարցազրույց էր տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ «Մարդը, ով իր իշխանությունը պահելու համար բոլոր ընտրությունները խախտել է, ով դրոշի ու զինանշանի մասին Սահմանադրությունում եղած բոլոր կետերը խախտել է...։ Մարդ, ով «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Հայաստանի ունեցած ամբողջ գույքը հոժար կամքով հանձնել է ռուսներին, մարդ, ով Հայաստանի տնտեսությունը, իր ասելով, վերածեց կազմակերպված տնտեսության, բայց բաժանեց օլիգարխների միջև՝ հեշտ կառավարելու համար, իրեն ու իր ընտանիքի անդամներին տեղավորեց այդ դաշտում, տնտեսական գործունեությունից խոսելու իրավունք չունի։ Այդ մարդը մարդ սիրելուց կամ մարդկանց մասին խոսք ասելու իրավունք չունի, որովհետև այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որի արդյունքում տասը մարդ է զոհվել օրը ցերեկով՝ Երևանի հրապարակներում, ով իրեն «Բարև, Ռոբ» ասելու համար հայ քաղաքացուն սրճարանում իր պահակազորով սպանել է։ Այդ մարդն իրավունք ունի՞ կրոնից խոսելու, երբ ինքն աթեիստ է, երբ իրեն խաչը մոտեցրին, ամբողջ հայության աչքի առաջ դիվահար եղավ ու չհամբուրեց։ Այդ մարդն այսօր խոսում է եկեղեցուց։ Այդքան եկեղեցի սիրող մա՞րդ է»,- եթերի ընթացքում ասել է Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Պարգևավճարների բաժանման մեջ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում». Արթուր Նահապետյան (տեսանյութ)
1414:24
«ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 4-ը»․ #Bloomberg
6314:19
«Անհանգստություններ ունե՞ք ընդդիմության համախմբումից»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
7413:54
«Իրավական գնահատական կլինի՞ վարչապետի կնոջ՝ հիմնադրամի շրջանակներում խոստումներ տալուն». հարց՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)
7613:36
«Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային»․ ՌԴ ԱՀԾ
9813:27
«Մենք նիկոլին չենք բերել, մենք մերժել ենք նիկոլին». Մարգարիտ Եսայան
8013:06
«Թրամփը փորձում է ժամանակ շահել»․ Սուրեն Սարգսյան
9912:54
«Առանց ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու, Ուկրաինայի հարցի կարգավորումն անհնար է»․ Զախարովա
12512:46
