«Եթե չփոխեք գաղութային հրեշավոր համակարգը, նա ձեզ կուլ կտա». Արմենակ Կյուրեղյան
![]() 367 Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 00:10 «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է նշանակում կաշառակեր դատավոր-անմեղ դատվածներ և արդարացված հանցագործներ: Բազում խեղված ճակատագրեր, անհայր, անմայր երեխաներ, մի կտոր հացի համար դատված մայրեր, ունեզրկված և քայքայված ընտանիքներ, բզկտված, խոշտանգված և բանտերը նետված արդարության ձայն բարձրացնողներ և, և, և... Ճոխության և շվայտության մեջ, լկտի, ցինիկ, դիմացինին նվաստացնող և ահաբեկող, հայրենիք պաշտպանողների, ազնիվ, անկաշառ, առաքինի, բարոյական սկզբմունքների տեր մարդկանց հալածող և ծաղրի ենթարկող, հայկական մշակույթն ատող, թրքա-կլկլոցով ապրող անձեռնմխելիներ: - Սա դժոխք է արդարների և դրախտ՝ ոճրագործների, ստահակների, անբարոյականների և... համար: Եվ հիմա այս դասը, անպատիժ մնալով, այնքան է լկտիացել, որ իրենց հասցեին հնչած ճշմարտությունը զրպարտություն է որակում: Ամենազազրելին այն է, որ հեղափոխական հայտարարված իշխանությունները, որոնք ավելի թունդ խոսքեր և հայհոյանք են հնչեցրել դատավորների և դատական իշխանության հասցեին, հիմա ծիծաղելի, զավեշտալի, դեմագոգ հիմնավորումներով քրեական գործ են հարուցել՝ ճշմարտությունը զրպարտություն որակելով: Հեղափոխական հայտարարված իշխանություննե՛ր, եթե չփոխեք գաղութային այս հրեշավոր համակարգը, նա ձեզ կուլ կտա, եթե արդեն կուլ չի տվել, և դուք կհայտնվեք Հայոց Պետականության հակառակորդների խրամատում: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ, հենվեք ժողովրդի վրա, նա է միակ գերիշխանը և դուք ընդամենը ծառայող եք ընդունված նրա մոտ, մի՛ հավատացեք ձեզ քծնողներին. նրանք ձեզ տանում են կորստյան»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
