«Պայթյունից ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները». Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր երեկո հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում՝ Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ:
Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել: Դեպքից անմիջապես հետո հեռախոսով կապնվեցի Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ: Դեսպանը նշեց, որ արդեն իսկ կապ է հաստատել տարբեր կազմակերպությունների հետ՝ պարզելու, թե որքան է նախնական վնասը, և արդյոք կան զոհեր: Այս պահին միայն խոսք է գնում մեկ վիրավորի մասին, ով վնասվել է պայթյունի հետևանքով կոտրված ապակուց։
Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։ Մահվան դեպքերի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Նոր տեղեկությունների առկայության պարագայում մենք կկատարենք հավելյալ թարմացումներ:
Աստված մեր հայրենակիցներին և Բեյրութի բնակիչներին պահապան»:

ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
15800:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
113Երեկ, 19:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
107Երեկ, 18:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
123Երեկ, 14:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
166Երեկ, 10:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
215Երեկ, 10:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
23716.09.2026, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
23116.09.2026, 17:12