«Մտածո՞ւմ են լիբանանահայերի ներգաղթ կազմակերպելու մասին». Հայկ Մարտիրոսյան
![]() 261 Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 09:25 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ընդհանրապես չեն խոսում լիբանանահայ համայնքի ապագայի մասին, որն այլևս լրջորեն վտանգված է: Հատկապես այս պայթյունից հետո երբեմնի հարուստ, իսկ հիմա չքավորության հասած լիբանանահայ համայնքն ավելի է ձգտելու փախչել երկրից: Մտածո՞ւմ է արդյոք Փաշինյանի ռեժիմը նրանց ներգաղթ կազմակերպելու մասին: Թե՞ սիրիահայ գաղութի պես այս կարևոր համայնքն էլ կմեկնի կանադաներ և ավստրալիաներ ու ընդամենը մեկ սերունդ անց կձուլվի տեղի մշակույթներին՝ հայկականից պահպանելով միայն ապրիլի քսանչորսի եռագույն թափահարելու բարի և արդեն դատարկ դարձած ավանդույթը: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն ունի՞ ծրագիր: Գործ արվո՞ւմ է ընդհանրապես: Իսկ Արտգործ նախարարություը որևէ բան մտածո՞ւմ է այս ուղղությամբ: Ապազգային մանկուրտների այս ռեժիմը ոչնչի վերաբերյալ ոչ մի ծրագիր էլ չունի: Ոչնչով չի մտահոգվում: Միակ մտահոգությունն իշխանության մնալն է, որն էլ ռեժիմը, իրեն հատուկ գավառամտությամբ փորձում է անել՝ ասֆալտ փռելով կամ ասֆալտին փռելով միայն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
