«Երբ լռությունն ավելի լավ է, քան խայտառակ անհեթեթությունը». Տիգրան Խզմալյան
![]() 253 Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 10:10 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ լռությունն ավելի լավ է, քան խայտառակ անհեթեթությունը Ես այլևս չեմ կարող ասել, թե ՀՀ իշխանություններն անտեսել են Սևրի 100-ամյակը։ 2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ, պատմության թեկնածու Արարատ Միրզոյանը որոշեց երջանկացնել հանրությանն իր անձնական հեղինակավոր տեսակետով այս հարցի վերաբերյալ։ Բերված հատվածի առաջին իսկ պարբերության մեջ տրվում է Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման մասին ներկայիս ՀՀ երկրորդ կամ երրորդ պաշտոնյայի սեփական գնահատականը՝ «երազկոտ միամտություն, միամիտ երազկոտություն, քաղցր թմբիր...»: Որևէ նորություն այս հեգնական բնորոշումներում չկա՝ իմ սերունդը տասնամյակներով լսել էր սա սովետական շրջանում, երբ Առաջին հանրապետության հիմնադիր հայրերին և Սարդարապատի հերոսներին սկզբից կացնահարում էին չեկիստական բանտերում, հետո նրանց սխրանքը ծաղրում էին իբրև «երազկոտ արկածախնդրություն», հիմա էլ չեկիստների ժառանգները խարանում են դա որպես «հայդատական ծայրահեղություն»: Հոգեբուժության մեջ սա կոչվում է կրկնատեսիլք, կամ deja vu... Հետաքրքիր էր և ուսանելի նման բաներ լսել ՀՀ ԱԺ նախագահից, այն էլ հենց Սևրի 100-ամյակի օրը։ Դե ի՞նչ, Սարդարապատի 100-ամյակին «կալինկա-մալինկային» ծափահարող իշխանության համար, որի քաղաքական «կնքահայրը» կեղծ է համարում ազգային գաղափարախոսությունը, որի վարչապետը հենց այսօր չխորշեց շնորհավորել բռնապետ Լուկաշենկոյին արյունոտ «հաղթանակի» կապակցությամբ, մեր ազգային երազանքի և նպատակի նման գնահատականն այլևս զարմանալի չէ։ Զարմանալի է, թե երբ և որտեղ այս 30-40-ամյա գործիչները հասցրեցին ձեռք բերել այսպիսի նամշած, սովետական կեղծիքներով թունավորված քաղքենիական ու ստորաքարշ մտածելակերպ։ Եթե մեր սերունդն այդ հասակում լիներ նույնքան ստրկամիտ ու հյուծված նման «խոհանոցային իմաստությամբ», ապա ոչ միայն Արցախը հիմա չէր լինի հայկական, այլ նաև ՀՀ ԱԺ նախագահը լավագույն դեպքում կլիներ որևէ «ռայկոմի» կոմերիտական երրորդ քարտուղար։ Ի՜նչ անդունդ է ընկած այս կիսագրագետ դուրսպրծուկների և մեր ազգային առաքելության միջև...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
