Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ-ին, 30-ամյա Սարգիս Գ-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա-ին, 18-ամյա Դավիթ Մ-ին, 21-ամյա Ալբերտ Ս-ին, 22-ամյա Գևորգ Ա-ին, 18-ամյա Դավիթ Դ-ին, 33-ամյա Սարգիս Պ-ին և 28-ամյա Տիգրան Բ-ին։
Վերջինն իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 04։00-ի սահմաններում, Տիգրան Բ-ն իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը։ Ոստիկաները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։ Արդեն պարզվել է, թե ում են պատկանում ատճանակն ու դանակները։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ձերբակալել են տղամարդուն դանակահարած ու սպանած կնոջը
102Երեկ, 23:47
Նեպալում ջրհեղեղների պատճառով անհետ կորած ռուսների թիվը հասել է իննի
200Երեկ, 18:36
Mercedes-ի ստեղծած վթարային իրավիճակի հետևանքով բախվել են Tesla-ն և Toyota RAV4-ը (տեսանյութ)
148Երեկ, 18:18
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
143Երեկ, 16:48
279 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել Կիպրոսի հյուսիսային Կիրենիայի ափերի մոտ (տեսանյութ)
230Երեկ, 16:18
Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած
118Երեկ, 13:24
Նեպալում փրկել են 6-ամյա աղջկան, ով 3 օր մնացել էր փլատակների տակ (տեսանյութ)
229Երեկ, 12:48
Դավթաշենում արմատից փտած հաստաբուն ծառը տապալվել և փակել է ճանապարհը
118Երեկ, 12:06