Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հավանաբար առաջիկայում նոր պաշտոն կստանա քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
![]() 272 Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 09:00 ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: Ընդ որում, տեղեկությունների համաձայն՝ նա կարող է առաջիկայում նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար: Նկատենք, որ չնայած Արման Սարգսյանն այլևս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում: Նկատենք, որ Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, և հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները, և Հայկ Մհրյանը ևս մինչև փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Եվ ահա, այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Հայկ Մհրյանին, սակայն նա նշեց, թե նման առաջարկ այս պահին չի ստացել՝ չհերքելով, որ Արման Սարգսյանն իր հարազատն է: «Նման առաջարկ չեմ ստացել, երբ ստանամ, կտեղեկացնեմ», - նշեց նա»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
