Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
![]() 275 Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 11:25 Կառավարությունը հավանություն տվեց 2020թ․ մարտի 16-ին հայտարարված ու մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17։00-ից 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00-ը ներառյալ երկարաձգելու որոշմանը։ Սա արտակարգ դրության ժամետի 5-րդ երկարաձգումն է։ Այսօր կհրավիրվի նաև ԱԺ հատուկ նիստ։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստին հայտնեց, որ այս արտակարգ դրության ժամանակահատվածում կլինեն մեղմացումներ. կվերացվի հավաքների և գործադուլների արգելքը, որը կփոխարինվի թույլտվությամբ՝ որոշակի կանոնների պահպանումով (դիմակի կրում, սոցիալական հեռավորություն): Մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու անցկացնելու և մասնակցելու սահմանափակումները. թույլատրվում է ոչ ավելի քան 40 անձնանց մասնակցությունը: Վերացվելու են նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը և մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
