Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացողները
![]() 520 Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 12:35 Այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները։ Քիչ առաջ նրանց հետ հանդիպեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ով ուզում է, առանց խոչընդոտների կարող է վերադառնալ Հայաստան։ Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գնացողներին, վերջինները պիտի հաշվի առնեն՝ ինչպիսին է այդ երկրի քաղաքականությունն այլ երկրների քաղաքացիներին ընդունելու մասով։ Օրինակ, մենք չենք ընդունում այլ քաղաքացիների։ Հիմա արդեն ավելի հեշտացրել ենք, բայց մենք էլ ենք մեր քաղաքականությունն ունեցել, որովհետև համավարակ է»,-ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց նախարարը։ Քաղաքացիներից մեկը նախարարին ասաց, որ ինքը ՌԴ քաղաքացի է, բայց իրեն չեն թողնում՝ գնա, ինչին ի պատասխան Մնացականյանն ասաց, որ իրեն այնպիսի հարցեր են տալիս, որոնց պիտի պատասխանի Ռուսաստանի իշխանությունների փոխարեն։ |

«Պատերազմը վատ բան է, բայց ավելի լավ է, քան գառան նման դողալն ու մորթվելը». Կոնստանտին Տեր-Նակալյան
13803:06
«Որևիցե միջազգային կառույց ու օրենք չի կարողանում կանգնեցնել այս խելահեղությունը». Արթուր Ղազարյան
17200:54
«Ձեռքբերում եմ համարում թե՛ իսկական արևմտամետ, և թե՛ իսկական ռուսամետ ճանաչելը». Արա Պողոսյան
11800:42
«Զորի Բալայանը շատ լավ հասկանում էր՝ ով էր բերվել իշխանության, ու Արցախի համար դա ինչ գին կունենա». Ալեն Ղևոնդյան
24700:12
«Վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ մտնում է մանկապարտեզի խոհանոց՝ առանց հատուկ հագուստի». Հակոբ Բադալյան
15800:00
«Դավիթ Բաբայանի ծնունդն է. վստահ եմ, որ նա առավոտից մտքերով Արցախում է». Տիգրան Աբրահամյան
269Երեկ, 23:29
«Հեզբոլլահը» հրթիռ է արձակել բրիտանական ռազմանավի ուղղությամբ՝ այն շփոթելով իսրայելական նավի հետ
150Երեկ, 22:27
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասին
174Երեկ, 21:48
