«Արևմտյան Հայաստան պետություն երբևէ գոյություն չի ունեցել». Արա Պապյան
![]() 343 Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 22:15 «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ վերջին շրջանում մի քանի հարց եմ ստացել, այսպես կոչված, «Արևմտյան Հայաստանի քաղաքացիության», մասնավորապես, անձնագրերի վաճառքի վերաբերյալ, պատասխանում եմ: Անձնագիրը տվյալ պետության քաղաքացիության փաստն ամրագրող փաստաթուղթ է: Այն ածանցվում է քաղաքացիության առկայությունից: Քաղաքացիություն ունենում են և կարող են շնորհել միմիայն անկախ և ճանաչված պետությունները: Արևմտյան Հայաստան պետություն երբևէ գոյություն չի ունեցել և չունի՝ ո՛չ de facto, և ո՛չ էլ de jure: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կրում են «Արևմտյան Հայաստանի կառավարություն», «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարոթյուն», «Արևմտյան Հայաստանի խորհրդարան» կամ նման բաներ, անկախ անվանումներից հասարակական կազմակերպություններ են՝ NGO-եր, ոչ ավելին: Հետևաբար, նրանք իրավասու չեն 30 եվրոյով վաճառելու «Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն»: Դա պարզ դրամաշորթություն է, այն էլ քրեորեն պատժելի»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
