«Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են». Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտության նախանշանները
2017թ․, կարծեմ մարտ ամսին, ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի կառավարական առանձնատունը տրվեց սպասվելիք պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին։ Հետագայում, ողջ Երևանում «Մերժիր Սերժին» կարգախոսով անցկացվող բազմամարդ ցույցերով ուղեկցվող ԱԺ նիստում, նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։ Փորձելով շահել ժողովրդի համակրանքը՝ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության առաջին իսկ նիստում հրաժարվեց իրեն հատկացված առանձնատնից և չեղյալ համարեց նախկին կառավարության որոշումը։ Սակայն, այն, բնականաբար, այլ կերպ ընկալվեց որպես թուլության նշան և արդեն ավելի շատ մարդ պահանջեց նրա հրաժարականը։ Կարծում եմ՝ հենց այդ օրվանից արդեն Սերժ Սարգսյանի իշխանության ժամերը հաշված էին։
Ս․թ․ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով ԿԸՀ-ն հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին ձայն են տվել ընտրողների ավելի քան 80%-ը։ Բազմահազարավոր ցուցարարների բողոքների ազդեցության տակ, Լուկաշենկոյի հրահանգով, ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի՝ Լուկաշենկոն արդեն ստացել է 64,9% ձայներ։ Եթե Լուկաշենկոն մտածում է, թե դրանով շահում է ժողովրդի սիրտը, ապա չարաչար սխալվում է, սա կհամարվի որպես թուլության նշան և էլ ավելի կսաստկանան բողոքները։ Կարծում եմ, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են»։

«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով
014:12
«Հարցվածների 29,3 տոկոսն ընդհանրապես հավանություն չի տալիս վարչապետի աշխատանքին». Արամ Նավասարդյան (տեսանյութ)
1514:06
«Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կոալիցիա չէինք կազմի»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
3513:48
«Սյունիքը լցված է իրանական անձնագրերով ադրբեջանցիներով»․ Նաիրի Հոխիկյան
5613:18
«Օրենքի առաջ պատասխան են տալու զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք»․ «ՀայաՔվե»
5112:48
«Արման Եղոյաններն այսօր կան, վաղը կարող է՝ չլինեն. ՀՅԴ-ն լինելու է». Գասպար Կարապետյան (տեսանյութ)
6012:42
«Սա Թուրքիայի պահանջն է»․ Նարեկ Մալյան
6412:30
Սիրանուշ Սահակյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը
12712:25