«Իմ քայլի» մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց կրկին նախարարը շատ քիչ է խոսել:
Բանն այն է, որ նախարարը հանդիպմանն իր հետ տարել է փոխնախարար ժաննա Անդրեասյանին, որը, կարելի է ասել, հանդիպման ողջ ընթացքում պատասխանել է իմքայլական պատգամավորների հարցերին:
Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաև պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու:
Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, գրեթե բոլոր հարցերի ժամանակ նայել է փոխնախարարի դեմքին, որպեսզի նա պատասխանի հարցերին:
Հիշեցնենք, որ կառավարությունում, երբ կրթության ոլորտում պետք է նախարար Հարությունյանը ներկայացներ իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը, նույն ձևաչափով էր անցել քննարկումը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հարցերին պատասխանել էր ժաննա Անդրեասյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումից հետո իշխանական ֆրակցիայում ավելի է խորացել դժգոհությունը նախարարի դեմ, քանի որ այնտեղ մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը դանդաղկոտության ու թերի աշխատանքի պատճառով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՔՊ-ականները լքեցին դահլիճը (տեսանյութ)
615:30
««Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար»․ Ոսկան Սարգսյան
3615:12
«Հարաբերություններ, որպես այդպիսին, չկան». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
4714:54
«Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս փուլում նպատակահարմար չէ»․ Պեսկով
6814:48
Արցախցիների խնդիրների շուրջ քննարկում՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8014:24
Հայ և ադրբեջանցի փորձագետների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է
8814:18
«Սպասո՞ւմ եք գործողությունների ձեր դեմ»․ լրագրողը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)
5313:42
Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը
16513:36