«Հանրությանը նախապես պետք է տրամադրվեր տեղեկատվություն կապիտան Ռուբեն Սանամյանի մասին». Նորայր Նորիկյան
![]() 634 Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 02:10 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ Նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է։ Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Կարող եմ ենթադրել, որ կապիտան Ռուբեն Սանամյանը հանդիսացել է ռազմավարական բնույթի բարձունքի ու դիրքերի ազատագրման ստորաբաժանման ղեկավարը, բայց շատ լավ կլիներ, որ հանրությանը նախապես տրամադրվեր համապարփակ տեղեկատվություն, թե մատուցած ի՞նչ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայության համար է վերջինիս շնորհվում ՀՀ բարձրագույն կոչում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
