Գոմելում հրաժեշտ են տալիս ՕՄՕՆ-ի գործողություններից զոհված երիտասարդ մարզիկին

Բելառուսի Գոմել քաղաքում հրաժեշտ են տալիս օգոստոսի 9-ին ցույցերի ժամանակ ձերբակալված, անուհետև մահացած 25-ամյա երիտասարդին՝ Ալեքսանդր Վիխորին: Նա լողի վարպետ էր:
Նրա մայրը վստահեցրել է, որ տղան ցույցերի չի մասնակցել, այլ գնալիս է եղել իր ընկերուհու մոտ: Նա բացարձակապես ապաքաղաքական մարդ էր, անգամ չգիտեր՝ ովքեր են նախագահի թեկնածուները, չի քվեարկել ընտրություններին: Ամենայն հավանականությամբ՝ ՕՄՕՆ-ի ուժայիները նրան բռնել են ավտոբուսի կանգառում, նրանց գործողությունների արդյունքում երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, նրան ժամանակին օգնություն չեն ցուցաբերել, ինչի հետևանքով մահացել է:
Քույրը լրագրողներին պատմել է, որ երբ իրենք կապվել են քննիչի հետ՝ իմանալու՝ ինչ ընթացք է ստացել իրենց հարազատի սպանության գործը, քննիչն իբրև թե շտկել է իրենց՝ ասելով. «Ձեր տղան չի զոհվել, նա մահացել է թմրանյութերի գերդոզավորումից»: Սա ավելի է զայրացրել հարազատներին, որովհետև Ալեքսանդրն ամբողջ կյանքում անգամ ծխախոտ բերանին չի մոտեցրել:

35 երկիր արդեն իսկ աջակցել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
1520:35
Ֆիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է Մանիլայում կայանալիք՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին
5420:11
Իսրայելը Գազայում ոչնչացրել է երկու պաղեստինցի հրամանատարի
6020:05
«Պահանջում եմ հայց ներկայացնել ընդդեմ Փաշինյանի, ով փորձում է արատավորել ընտրողի համբավը»․ Լևոն Ջավախյան
4319:54
Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
3719:24
Ոստիկանությունը առգրավել է Տիգրան Արզաքանցյանի զենքերը
4919:18
Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց
5518:54
«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
5718:42