Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Փաշինյանը հեղափոխություն է հրահրում, ինչը պետք է ընդունել խոհեմությամբ»․ Արա Պողոսյան

«Փաշինյանը հեղափոխություն է հրահրում, ինչը պետք է ընդունել խոհեմությամբ»․ Արա Պողոսյան
47
Այսօր, 20:12

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեղափոխությո՞ւն...
Կլինի, բայց ո՛չ այնպես, ինչպես պատկերացնում եք, ո՛չ նրանց կողմից, ումից ակնկալում եք, ու ո՛չ այնպես, ինչպես ակնկալում են (հնարավոր շահառուները):
Իսկ մինչ այդ լինելու է դասական նախահեղափոխական շրջան՝ ռեպրեսիաներ, ճղճղոցներ, ճնշումներ, անսահմանափակ իշխանության երևակայում, վախի մթնոլորտ, խոսքի սահմանափակում, սոցիալական վիճակի վատթարացում, հանցագործությունների թվի աճ, հասարակական ապատիա, ինքնության խեղում, բարոյական նորմերի ոտնահարում, ատելության տարածում, հասարակության բևեռացում... Առանց սրանց իրական հեղափոխություն չի կարող լինել։ Հետևաբար այս պահին իրական հեղափոխություն է հրահրում Փաշինյանը, ինչը պետք է ընդունել խոհեմությամբ, շրջահայացորեն և սեփական իդեալներին անմնացորդ հավատարմությամբ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան