«Սա շատ ճակատագրական պահ է բելառուսների համար». Ռուբեն Շուխյան
![]() 458 Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 19:15 Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Կեցցե ազատության համար պայքարող Բելառուսը: Կարծում եմ, սակայն, Բելառուսը Ռուսաստանի վերջնական կլանումից կփրկի միայն այն, եթե մոլագար բռնապետի դեմ այս հրաշալի ցույցերը վերածվեն բելառուս ժողովրդի ազգային ինքնության վերականգնման, իրական ինքնիշխանության համար պայքարի: Սա շատ ճակատագրական պահ է բելառուսների համար: Ակնհայտ է, որ ռուսական մեծապետական էլիտան չի զիջելու, որովհետև դա նաև իրենց համար է հզոր հարված լինելու՝ բոլոր առումներով: Իսկ ահա Լուկաշենկոն շատ հարմար էր իրենց՝ իր դասական սովետական տոտալիտար համակարգով: Բելառուսի ապագան պետք է լինի միացումը Լեհաստան-Ուկրաինա-Լիտվա դաշինքին, ինչպես և եղել է դարեր շարունակ, մինչև ռուսական, բոլշևիկյան էքսպանսիան: Այլապես՝ Բելառուսում կլինի ռուսական դրածո և երկիրը վերջնականապես կդառնա Ռուսաստանի Մինսկի մարզ: Հիմա տեսնում ենք, թե ինչպես են արդեն օրերի ընթացքում վերականգնվում 1918-19թթ. Բելառուսի անկախ հանրապետության զինանշանը և կարմիր-սպիտակ դրոշը, որը փաստորեն լեհական դրոշի տարբերակն է: Դե ուրեմն՝ մաղթենք բելառուսներին կառուցել իրապես ազատ, անկախ, ինքնիշխան և ազգային երկիր ու հասարակություն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
