«Պետք է հիասթափեցնենք Թուրքիայի ԱԳՆ խոսնակին». Տարոն Սիմոնյան
![]() 370 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 10:15 ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Հունաստանին և Կիպրոսին սատարող ՀՀ ԱԳՆ հայտարարությանը և, ըստ էության, նշել, որ Հայաստանը պատկերացում չունի աշխարհագրությունից և դրանում իր տեղի մասին։ Ավելին, ըստ նրա, մենք իրավունք չունենք մեր դիրքորոշումը հայտնել մեզնից հեռու գտնվող Միջերկրական ծովում Թուքիայի ապօրինությունների վերաբերյալ։ Պետք է հիասթափեցնենք պարոն խոսնակին, որովհետև Հայաստանը պետք է դատապարտի իր դաշնակիցների իրավունքների կոպիտ խախտումներն ոչ միայն ցամաքում և ոչ միայն իրեն մոտ գտնվող տարածքներում, այլ նաև՝ օդում և ջրում, անգամ իրենից հեռու տարածքներում, որովհետև Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է, պատասխանատու գործընկեր և դաշնակից, իսկ միջազգային իրավունքի կոպիտ խախտումները չեն կարող անտարբերության թողնվել մեր կողմից։ Թուքիայի արտաքին գործերի նախարարությանը կարելի է խորհուրդ տալ ավելի լավ ուսումնասիրել միջազգային ծովային իրավունքը, որովհետև, դա անելով, նրա պաշտոնատար անձինք միգուցե կպարզեն, որ Թուրքիան ԽԱԽՏԵԼ ԵՎ ԽԱԽՏՈՒՄ Է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի իրավունքները, այլ նաև՝ Հայաստանի, երբ արդեն 27 տարի խոչընդոտում է Հայաստանի՝ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ։ Եվ թող հույս չունենան, որ, չվավերացնելով Ծովային իրավունքի ՄԱԿ֊ի կոնվենցիան (1982)՝ Թուրքիան կազատվի միջազգային այդ իրավունքի ազդեցությունից։ Իսկ պարոն խոսնակին աշխարհագրությունից կարելի է հիշեցում անել. Արցախը Թուրքիայից շատ հեռու է։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
