Հայկ Մարությանն ու կինը խափանել են Վիկտոր Մնացականյանի նշանակումը․ «Հրապարակ»
![]() 291 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 09:25 «Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռևս հունվարին մենք գրել էինք, որ Կենտրոնի նախկին համայնքապետ Վիկտոր Մնացականյանին պաշտոն են առաջարկել․ առաջարկն արել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թվում էր՝ նշանակումն օրերի հարց է, բայց տեղի չունեցավ։ Խոսքը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնի մասին էր՝ կալանավորված Վահագն Վերմիշյանի փոխարեն։ Իշխանական մեր աղբյուրները պատմեցին, որ նշանակումը չի կայացել Հայկ Մարությանի և նրա կնոջ ջանքերով։ Իմանալով, որ երկուշաբթի լինելու է Մնացականյանի հրամանը, ամուսինները հանգստյան օրը հյուրընկալվել են կառավարական ամառանոցում և Նիկոլ Փաշինյանին համոզել, որ չեղարկի որոշումը։ Հիմնավորել են, որ թաղապետի պաշտոնից Մնացականյանն ազատվել է չարաշահումների պատճառով, թեև իրականում ազատվել է սեփական դիմումով։ Ի դեպ, Մարությանը եթե հեռացվի պաշտոնից, հիմքում կլինեն քաղաքապետարանում կոռուպցիոն ինչ-որ գործարքների հետ կապված բացահայտումները, որոնց մասին Փաշինյանը վերջերս է տեղեկացել»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
