Փոքր խմբեր, անշփում դասապրոցես. նոր կանոններ մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ սահմանվել է «Կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում նախադպրոցական կրթության հաստատությունների գործունեության համար» հավելված N 11-ը:
ՀՀ պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով» 13-րդ հավելվածի կանոնների համեմատությամբ կատարվել են որոշ փոփոխություններ և լրացումներ.
• Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու):
• Նախադպրոցական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացի կազմակերպումը 10-12 հոգանոց խմբերի փոխարեն սահմանվել է առավելագույնը 12 հոգանոց խմբերով:
• Հանվել են «բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն», «բացառվում է խաղալիքների օգտագործումը տարբեր խմբերի (դասասենյակների) երեխաների միջև» պահանջները:
• Ախտահանիչ նյութերի մեջ սպիրտի պարունակության տոկոսը 60-80%-ի փոխարեն սահմանվել է առնվազն 70%:
• Սահմանվել է ֆիզիկական կուլտուրայի և մարմնամարզական բնույթի պարապմունքները բացօթյա տարածքում, իսկ անհնարինության դեպքում՝ օդափոխվող և բավարար տարածք ունեցող դահլիճում/սենյակում՝ կազմակերպելու պահանջը՝ ապահովելով հնարավորինս անշփում դասապրոցես:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41120.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46720.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102817.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97416.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
293616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
207615.07.2026, 21:35