«Փաշինյանը դիտավորյալ է ոստիկանությանը թշնամացնում ժողովրդի հետ». Գևորգ Պետրոսյան
![]() 267 Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 14:30 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Փաշինյանի վախերն ու ոստիկանության հեղինակազրկումը Իջնում ես բակ՝ մաքուր օդ շնչելու, մեկ էլ՝ ըհը, եկեղեցիների բակերում անհույս վխտացող բախտագուշակ գնչուների նման մոտենում ու տալիս են դարի հարցը՝ «ինչո՞ւ դիմակ չունեք»... Ա՛յ տղա, դիմակով մաքուր օդ ե՞ն շնչում, ձեր ֆանտազիան էս ո՞ւր ա հասել... Օր օրի համոզվում եմ, որ ոստիկանության ու ժողովրդի միջև ատելության խորացման աճն ուղիղ համեմատական է իշխանությունը կորցնելու՝ Փաշինյանի վախերի մեծացմանը: Փաշինյանը դիտավորյալ է ոստիկանությանը թշնամացնում ժողովրդի հետ: Ինչո՞ւ... Շատ պարզ պատճառով... Նա շատ լավ հասկանում է (ինքը դրա փորձն ունի), որ ինքը կարող է «փիլոնազրկվել» միայն նոր հեղափոխության դեպքում, ինչն էլ հնարավոր է միայն ժողովուրդ-ոստիկան համերաշխության պայմաններում... Բայց դե ամեն կանոն ունի իր բացառությունը... Այդքան վախենալու փոխարեն պետք է ճիշտ կառավարել երկիրը, իսկսպես (այլ ոչ թե լայվերով) սիրել ժողովրդին և մոշ աճեցնողների ու ասֆալտ փռողների գործերին անհարկի ու ցուցադրաբար խառնվելու փոխարեն լծվել բուն գործին... Թե չէ միշտ էլ ուրաթը շաբաթից շուտ է գալիս...»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
