«Հայաստանի իշխանությունները որևէ օգնություն չե՞ն տրամադրելու դպրոցահասակ երեխաներին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շատ երկրներում պատրաստվում են նոր ուսումնական տարվա սկզբին և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի հետ կապված այս ճգնաժամային շրջանում ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի բավարարել դպրոց այցելող երեխայի մինիմալ պահանջները, այդ երկրների իշխանությունները փորձում են ինչ-որ օգնություն տրամադրել դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին... Շատ զարգացած և զարգացող երկրներից օրինակներ չեմ բերի... Կանգ կառնեմ մեր «մակարդակում» գտնվող հյուսիսային հարևանի վրա... Վրաստանի իշխանություններն ուսումնական տարվա սկզբին ընդառաջ որոշել են մինչև 17 տարեկան բոլոր երեխաներին միանվագ տրամադրել 200 լարի (65 դոլար) օգնություն... Ի դեպ, Վրաստանի ղեկավարությունն այդ օգնությունը տրամադրում է նաև մինչև դպրոց գնացող բոլոր երեխաներին ևս... Իսկ ի՞նչ քայլեր է այս առումով արել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը...
Այսօր օգոստոսի 22-ն է և դպրոցահասակ երեխաներին որևէ ֆինանսական կամ ինչ-որ այլ օգնության մասին որևէ մեկը չի խոսել... Համոզված եմ՝ չեն էլ խոսի, քանի որ Նիկոլը բացարձակ ցանկություն և նպատակ չունի ձեռք մեկնել դրպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին... Նիկոլի և նրա ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարի մոտ ավելի լավ ստացվում են դպրոցահասակ երեխաների դեմ «Դրակոնյան օրենքներ» ընդունելը, թե ինչպես օրինակ, երեխան 45 րոպե դասին պետք է նստի դիմակով, դրան գումարած էլ դասամիջոցին չպետք է դուրս գա դասարանից և այլն...
Հ.Գ. Հարազատ թիմակիցներին հարյուր միլիոնավոր դրամների պարգևավճարի գումար Նիկոլն ունի... Բայց դպրոցահասակ երեխաներին օգնության ձեռք մեկնելու գումար չունի...»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41120.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46720.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102817.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97416.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
293616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
207615.07.2026, 21:35