«Սա օրենքի պահանջ է, որը համատարած խախտվում է». Սարգիս Ալեքսանյան
![]() 420 Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 19:25 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ օրենքի կիրառումն ապահովող թիվ մեկ կառույցի ղեկավարը թքած ունի օրենքի վրա, ուրիշներից ինչպե՞ս պահանջես օրենք հարգել: Գրեթե 2 ամիս առաջ պաշտոնական գրութամբ դիմեցի նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, որպեսզի Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներում այլ մեքենաների կայանումը թույլ չտրվի: Սա օրենքի պահանջ է, որը համատարած խախտվում է: Մինչ այսօր ես սպասում եմ, որ պարոն ոստիկանապետը համապատասխան միջոցներ կձեռնարկի օրենքի կիրառումը ապահովելու ուղղությամբ, բայց նա նույնիսկ զլացել է պաշտոնական գրությանս ժամանակին պատասխանել, որը օրենքի հանդեպ անտարբերության ևս մեկ դրսևորում է: Այդպես չե'ն աշխատում, հարգելիս: Միայն սարերում անասուն պահող մեր գյուղացիներին դիմակ չկրելու կամ սխալ կրելու համար տուգանելով արդյունքների չենք հասնի»: ![]() |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12

