Մահացած զինծառայողն ընտանիքի միակ տղան էր. մանրամասներ
![]() 1515 Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 19:50 Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (19 տարեկան), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: 168.am-ին հայտնի դարձավ, որ մահացած զինծառայողը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր, սակայն բնակվում էին Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստան էր եկել ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու համար: Աղբյուրի հետ զրույցում Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գեղամ Խլղաթյանն ասաց․ «Մահացած զինծառայողը Արտենի համայնքից է, սակայն ընտանիքով ապրում էին Ռուսաստանի Դաշնությունում: Ընտանիքը 4 հոգուց էր բաղկացած՝ հայրը, մայրը, քույրը, ինքը միակ տղան էր: Ընտանիքի անդամները Ռուսաստանում էին գտնվում, այսօր են ժամանել, այս պահին օդանավակայանում են: Խաչիկը Ռուսաստանից ծառայելու համար եկավ, ու այս դժբախտությունը պատահեց»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
