«Իրենք իրենցով նստել ու երևի «ղժժալով» չափորոշիչների տեքստը շարել են». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միզանտրոպը իավունք չունի երեխայի ճակատագիր որոշելու
Այսօր կրկին խոսել եմ մանկական հոգեբանների, բժիշկների, սոցիոլոգների հետ: Փորձել եմ հասկանալ՝ նրանցից որևէ մեկին կրթության ու ամեն ինչի նախարարությունը հարցրե՞լ է, երբ որոշում էր, որ 6 տարեկան երեխան ժամերով պիտի դիմակով նստի, դասամիջոցին դասարանում զմռսված մնա, զրկված լինի սոցիալական շփումներից: Որքան հասկացա, որևէ մասնագետի հետ նախարարությունը այդ հարցը չի քննարկել:
Եվ ի վերջո, ո՞վ են մասնագետները, որ նրանց հետ հեղափոխությամբ հաղթածները բան քննարկեն: Իրենք իրենցով նստել, «դոք» ֆայլը բացել ու երևի «ղժժալով» չափորոշիչների տեքստը շարել են, տվել են իրենցից մեկի ձեռքը, ասել են՝ կարտասանես:
Հարցնում ես մանկական հոգեբաններին, բժիշկներին, ասում ես՝բա ինչո՞ւ եք լռում, պատասխանը զարհուրելի է՝ «վախենում ենք գործից հանեն, կամ՝ սոցցանցերում ֆեյքաքֆուրախեղդ անեն»:
Ում դուխն էլ մի քիչ հերիքում է, վախվորած մի երկու բան է ասում ու պախկվում։
Էն, ինչ որ արվում է հայ գրականության, հայ եկեղեցու ու ընդհանրապես՝ հայկականության դեմ, զարհուրելի է: Բայց անգամ ամենահուսահատ անզորության պահին մտածում ես, որ կգա ժամանակը ու էս հակահայկականության անիվը կրկին հետ կպտտեցնես. էս ամենը ընդամենը ժամանակի հարց է:
Բայց փորձադաշտ դարձնել երեխաների՞ն, դա արդեն չի լինելու, էդ մեկը թույլ չենք տալու, ինչքան էլ առաջնագիծ հանեք ՊՈԱԿ-ի և մյուս ֆեյք դրուժիննիկների դասակներն ու դրան կցեք Գլենդել-նա-դանուի քիսոյատիպ կեղտաջրերին:
Միզանտրոպը, մարդատյացը, իրավունք չունի երեխաների ճակատագիր որոշելու ու երեխաների վրա իրենց չստացված պերֆորմանսների նման փորձարարական տրյուկներ անելու:
Փորձելու եմ առաջիկա օրերին հարցը քննարկել ու լուծում գտնել խորհրդարանի կրթության գլխադասային հանձնաժողովում, խորհուրդ տալով հրավիրել նաև մանկական հոգեբանների և բժիշկների:
Կստացվի՝ լավ, չի՞ ստացվի, մեկ է՝ ձեզ ձեր անառողջ էքսպերիմենտների համար երեխա տվող չկա:
Ինձ էս օրերին հարցնում եմ, լավ, ի՞նչ կարող էին անել:
Կարող էին օգոստոսի 15-ից բացօդյա դասեր կազմակեպել, դպրոցների մեծ մասը բաց տարածքներ ունի, նավեսներով և սոցիալական հեռավորությունը պահպանելով ու մինչև հոկտեմբերի կեսերը էդ ռեժիմով դաս անել։ Հետո, կախված համաճարակի ընթացքից, այլ լուծումներ գտնել:
Բացառությամբ այն «կոնսլագերային» լուծումի, որը հիմա առաջարկվում է:
Ի դեպ, սկսել եմ կարդալ Օսվենցիմի կոմենդանտ Խյոսսի հակամարդկային էքսպերիմենտների մասին։
Տարօրինակ հոգեբանական ընդհանրություններ կան մեր օրերի հետ»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41120.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46720.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102817.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97416.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
293616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
207615.07.2026, 21:35