Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Կորոնավիրուսով վարակման՝ 176, մահվան՝ 2 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման՝ 176, մահվան՝ 2 նոր դեպք
291
Կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ., 11:00

Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42792-ի: Այդ մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 852 է:

Վերջին մեկ օրում կատարվել է 1501 թեստավորում, ընդհանուր թեստերի թիվը կազմում է 195194։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 255 է: Առողջացել է 84 անձ, ընդհանուր առողջացածների թիվը կազմում է 35 991։