«Էս նախարարն իր ենթականերին ինչո՞ւ չի ուղեկցում զուգարան». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նախարարը կորցրել է իրեն, խնդրում ենք համարել անվավեր
Սույն նկարում պատկերված անձը լրիվ կորցրել է իրեն:
Ըստ նրա հաստատած կանոններից մեկի՝ «դասամիջոցին սովորողները դասասենյակը լքում են միայն ըստ անհրաժեշտության, ուսուցչի հսկողությամբ»:
Հասկանալի է, որ անհրաժեշտությունը կապված է երեխայի բնական կարիքների հետ:
Մի կողմ թողնենք էն, թե երեխայի մոտ ինչ հոգեկան ապրումներ կարող են առաջանալ ամեն անգամ՝ պետքարան գնալու համար ուսուցչին դիմելիս:
Մի ժամանակ հասարակական տրանսպորտում մի այսպիսի ցուցանակ էր փակցվում՝ «Վարորդը նաև հսկիչ է»...
Հիմա ի՞նչ, ստացվում է, որ ուսուցիչը նաև զուգարանի ուղեկի՞ց է։
Արա, լավ, ինչքա՞ն կարելի է չհարգել ուսուցչի կոչումը: Դուք հասկանո՞ւմ եք՝ օրվա մեջ քանի անգամ ուսուցիչը պետք է իր կամքից անկախ այցելի զուգարան:
Դուք լրիվ ցնորվե՞լ եք...
Շատ հետաքրքիր է՝ իսկ էս նախարարն իր ենթականերին ինչո՞ւ չի ուղեկցում զուգարան: Էդ ի՞նչ վտանգ ա զգում... Մեկ ա պարապ ա, Կարաբինան էլ չկա, չի այցելում...»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41120.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46720.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102817.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97416.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
293616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
207615.07.2026, 21:35