«Ի՞նչ կլինի, եթե հանկարծ առաջիկա ամսին լինի մանկական մահ». Հայկ Մանասյան
![]() 423 Կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ., 17:30 Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցներում բեմականացվող հակահամաճարակային միջոցառումների մասին։ Շատ բան կարելի է ասել։ Բայց։ Եկեք նախ ինքներդ Ձեզ հայելու մեջ նայեք, զորք իմ, ազգ իմ, ժողովուրդ իմ։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ առաջիկա ամսին լինի մանկական մահ քովիդ կամ մեկ այլ վարակիչ հիվանդությունից։ Թեև վաղուց հայտնի է, որ գրեթե անհնար է քովիդից մանկական մահ, բայց ամեն բանում մեղավորներ ու քավության նոխազ փնտրող հայրենակիցներս, ի՞նչ կլինի, եթե լինի թեկուզ մեկ մանկական մահ։ Այո՛։ Դա կսարքեն մատի փաթաթան, ու հավիտյանս կմեղադրեն ԱԳԼՃԿ նախարարին ու կառավարությանը դպրոցներում ոչ պատշաճ պաշտպանություն կազմակերպելու համար։ Իհարկե, կլինեն բազմաթիվ ողջախոհ մարդիկ, ովքեր կհասկանան, որ դժբախտ պատահարներ կյանքում լինում են ու լինել փոխկապակցված դժբախտ պատահարի հետ դեռ չի նշանակում լինել դրանում մեղավոր։ Բայց այս մարդիկ ծպտուն չեն հանի, երբ խոսելու ժամանակը գա։ Նրանք պարզապես կնախընտրեն չեզոք լռություն, իսկ կատաղած ամբոխն այդ լռությունը կընդունի որպես իր իրավացի լինելու հավաստիք, և կթափի իր ողջ թույնն ասենք այն ուսուցչուհու վրա, ով գուցե կլինի վարակի աղբյուրն այդ դասարանում։ Հասկանո՞ւմ եք։ Չէ լուրջ, միջնադարի խավարը գլխներիդ մեջ իմ հասարակություն, հասկանո՞ւմ եք։ Ահա թե ինչու, քաջ գիտակցելով դպրոցական դիմակահանդեսի ողջ անհեթեթությունը, հասկանում եմ այն անհեթեթներին, ովքեր մեկ ուրիշ խումբ անհեթեթներից ապահովագրվելու համար Օրուելի «Անասնաֆերման» երկու տարում որպես պետական ծրագիր իրականացնելուց հետո անցել են «1984»-ին»։ |

«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
272Երեկ, 15:30
«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
35112.03.2026, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
54411.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
59311.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
46411.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
49610.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
51010.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
114110.03.2026, 00:37
