«Սա սկանդալային հայտարարություն է». Նորայր Նորիկյան
![]() 585 Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 11:25 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը երեկ տառացիորեն հայտարարել է, որ իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնցով Սերժ Սարգսյանը բանակցել է, որտեղ շատ պարզ ու հստակ նշված է, որ 5 շրջանները հանձնում ենք, հետո 2 շրջան, հետո մի միջանցք, և որտեղ Ղարաբաղի կարգավորումը չի երևում և զորքեր են մտցնում՝ ապահովելու համար: Նշված հայտարարությունն անելուց հետո Սամվել Բաբայանը հռետորական հարց է տվել, թե սա զիջո՞ւմ է, թե՞ ոչ, դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ: Այս հայտարարությունն ավելին է, քան տեղեկություն հայտնելը, սա սկանդալ է և կոնկրետ մեղադրանք ուղղված կոնկրետ անձի: Սերժ Սարգսյանը պարտավոր է ներկայացնել բացատրություններ, թե ինչի մասին է խոսում գեներալ Բաբայանը: Եվ առհասարակ, ժամանակը չէ՞, արդյոք, որ հայկական կողմը շատ ազնիվ ու բաց ներկայացնի, թե ո՞րն է այն առավելագույնը, որ հնարավոր է փոխզիջել, ո՞րն է այն կարմիր գիծը, որ երբեք հնարավոր չէ հատել: Ալիևը շատ պարզ ու հստակ խոսում է իրենց նպատակների մասին: Մենք վերջնականապես ձևակերպե՞լ ենք մեր նպատակները, թե՞ ոչ: Այդուհանդերձ, ով կփորձի ժողովրդի թիկունքում որևէ հարց լուծել, որը դեմ կլինի մեր պետական ու ազգային շահերին, այդ մարդը կամ ուժերն անելիք չունեն հանրային կյանքում: Նրանց պետք է մեկընմիշտ դուրս շպրտել քաղաքական դաշտից: Չի կարելի անընդմեջ խաբել ժողովրդին՝ առավել ևս Արցախի հարցում: Սա մի ողջ սերնդի մաքառումների, տառապանքների, տանջանքների ու կորուստների արդյունքում ձեռք բերված հպարտություն է»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
