«Չունի՞ արդյոք Սամվել Բաբայանն ասելիք այս թեմայով». Արտակ Զաքարյան
![]() 2148 Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ., 00:10 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրադառնալով Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցին, ակամայից հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար էր Նիկոլ Փաշինյանը Բաբայանին վերադարձնում Արցախ։ Որ ամրապնդի՞ Արցախի անվտանգությունը, թե՞ առողջացնի ներքաղաքական մթնոլորտը։ Իհարկե, ո՛չ։ Փաշինյանին Արցախում ևս պետք են մարդիկ, ովքեր «հավեսով», կամ էլ ստիպված կլինեն աղավաղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ձեռքբերումները՝ այդ թվում նաև 2016թ. ապրիլյան գործողությունների մասով։ Ցանկացած հաղթական պատերազմ կամ մարտական գործողություն ունի իր կարճ կամ երկար պատմությունը։ Եթե առաջնորդվենք Բաբայանի տրամաբանությամբ, ուրեմն՝ հարցեր պետք է բարձրացնենք նաև արցախյան առաջին պատերազմի տարիներից, մասնավորապես, 1993թ. վերջին և 1994թ. սկզբին հանկարծակի եկած, նահանջող ու ազատագրված տարածքները հակառակորդին թողնող անկառավարելի «մսաղացից»։ Չունի՞ արդյոք Սամվել Բաբայանն ասելիք այս թեմայով։ Թե՞ ըստ իրեն, այն ժամանակ ևս չենք հաղթել, երբ ինքն էր ԼՂՀ պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատարը։ Անկախ ամեն ինչից հաղթե՛լ ենք և հաղթելու ենք միշտ։ Կանգ առե՛ք պարոնայք, իսկական պատերազմը դեռ առջևում է։ Մտածե՛ք խոսելուց առաջ, ետ նայեք ու ինչ-որ ճղճիմ քաղաքական շահերից ելնելով, մի՛ աղավաղեք մեր Բանակի հերոսական անցյալն ու ներկան։ Արցախի հերոսի կոչումը ծանր պատիվ է, ու այն մի՛ դարձրեք քաղաքական մանրադրամ։ Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանին, ապա կարծես թե սպառել են 2016թ. ապրիլյան հաղթանակները՝ «պարտության» վերածելուն ուղղված հարցազրույց տվողների ցանկը։ Տպավորություն է, որ այդ թեմայով, շուտով փորձելու են նաև ադրբեջանի զինվորականներին հարցեր տալ։ Նիկոլո դե Մաքիավելին կնախանձեր ձեզ...»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
