«Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է խոշոր ֆինանսական մուտքերից». Էդմոն Մարուքյան
![]() 311 Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 15:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի տրամաբանություն չկա Արցախ այցելելու համար ՀՀ քաղաքացիների կողմից թեստ հանձնելու պարտադիր պահանջի մեջ։ Բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքներով ցանկանում են մեկնել ԱՀ՝ այնտեղ անցկացնելու ամառային հանգիստը, սակայն, խուսափելով հատկապես երեխաների համար նոր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհարմարություններից, ունենալով մեծ ցանկություն՝ չեն այցելում Արցախ։ Արդյունքում՝ Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է բավականին խոշոր ֆինանսական մուտքերից, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ԱՀ ընդհանուր տնտեսական վիճակի վրա։ Խոսքն ամենևին զինծառայողներին այցելելու մասին չէ. տեսակցությունների արգելքն ուժի մեջ է: Ըստ այդմ՝ առաջարկում եմ ՀՀ քաղաքացիների մասով Արցախ գնալու համար COVID-19-ի տեստ հանձնելու պարտադիր պահանջը չեղարկել»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
