«Հիշեցումն այդ պետության համար պետք է առաջացնի իրական խնդիրներ ու հետևանքներ». Տարոն Սիմոնյան
![]() 400 Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ., 05:10 ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն արդեն հասցրել է թույլ տալ միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949-ի կոնվենցիայի մի շարք կոպիտ խախտումներ։ Հիշեցնեմ, որ հայ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել էր։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանն արդեն հայտնել է, որ իր իշխանության ներքո է գտնվում հայ սպան, հրապարակել է տեսանյութ՝ արձանագրելով իր իսկ խախտումները։ Կարծում եմ՝ պետք է Ադրբեջանին արդեն միջազգային իրավական գործիքակազմի ամբողջ հնարավորություններով հիշեցնել, որ՝ . ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար (հոդված 12). . Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է (հոդված 13). . Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք (հոդված 14): Այդ հիշեցումը պետք է լինի այնպես, որ միջազգային իրավունքն անընդհատ խախտող այդ պետության համար առաջացնի իրական խնդիրներ ու հետևանքներ»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
