«Սամվել Բաբայանին ոչ ոք չի ուղարկել իր հայրենիք». Վահրամ Պողոսյան
![]() 1914 Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 21:35 ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասելի էր, որ Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցից հետո «քարկոծումներ» կլինեն, բայց հավատում եմ առողջ բանականության ուժին և համոզված եմ, որ այս պարագայում ևս այն հաղթող է: Արձագանքելով այս թեմայի շուրջ որոշ շահարկումների՝ նշեմ, որ որևէ մեկի մենաշնորհը չէ որևէ հայի իր հայրենիք այցելելու, ապրելու և օգտակար գործով զբաղվելու համար թույտվություն տալը: Եվ Սամվել Բաբայանին ոչ ոք չի ուղարկել իր հայրենիք: Կարծում եմ՝ վիրավորական է այդպիսի մեղադրանք ներկայացնել մի մարդու հասցեին, ով այդ հայրենիքի ազատության համար մեծ ավանդ է ներդրել: Նրան քաղաքական գործունեության իրավունք տվել է Արցախի 17.365 քաղաքացի, կամ ընտրողների 23.63 տոկոսը: Իսկ նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք կազմելու և Սամվել Բաբայանին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը կայացրել է անձամբ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հաշվի առնելով ու հարգելով ժողովրդի քվեն և նրա կերպարը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
