«Կորոնավիրուսի ճգնաժամի բերած օգուտները». Նարեկ Սարգսյան
![]() 469 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 01:15 Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի համաճարակի պիկը, կարծես թե, անցել ենք։ Քանի որ սովորաբար խոսվում է միայն ճգնաժամի վնասների մասին, ես ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած ճգնաժամ ունի նաև դրական կողմ։ Եվ այսպես կորոնավիրուսի ճգնաժամի բերած օգուտները՝ մի քանի տողով։ 1. Կորոնավիրուսը փոխեց մեր առողջապահական համակարգը։ Տարիներով թերսնված համակարգը այնպիսի փորձություն անցավ, որը նոր առողջապահական համակարգ ստեղծելու համար հիանալի քննություն էր։ 2. Կորոնավիրուսը մտցրեց դիմակներ դնելու մշակույթ։ Այսուհետև ոչ մեկը չի ամաչի սովորական գրիպով հիվանդ ժամանակ մարդկանց հետ շփվելիս դիմակ դնել կամ պահանջել, որ դիմացինը դնի։ 3. Կորոնավիրուսը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի ավտոճանապարհներին կատարվում է իսկական կոտորած՝ քանի որ վիրուսով պայմանավորված՝ պակասեց երթևեկությունը և ՃՏՊ զոհերի քանակը։ 4. Կորոնավիրուսը Հայաստանի գործարերներին ստիպեց ավելի ճկուն լինել ճգնաժամային վիճակներում, առավել ճկուների համար նոր դռներ բացեց, իսկ մնացածին սովորեցրեց, որ պետք չի հանգիստ լինել, երբ ամեն ինչ լավ է, պետք է անվտանգության բարձիկներ պատրաստել։ 5. Կորոնավիրուսը խթանեց ներքին տուրիզմը։ Շատերը հասկացան, թե Հայաստանը ինչ սիրուն երկիր է։ 6. Վերջապես Էն մարդիկ, որ ասում էին. «Ժամանակ չունենք, որ էս կամ էն բանը անենք», կորոնավիրուսը էդ մարդկանց ապացուցեց, որ ժամանակի պակասը ընդամենը պատրվակ էր։ Եթե մեծ ցանկություն կա ինչ-որ բան անելու, մարդը անում ա դա նույնիսկ ամենասուղ ժամանակի պայմաններում։ |

«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
265Երեկ, 15:30
«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
34312.03.2026, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
53811.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
58611.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
46011.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
49310.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
50510.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
113010.03.2026, 00:37
