Սպասում են փորձագետի եզրակացությանը. «Հրապարակ»
![]() 466 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 09:50 «Հրապարակ» թերթը գրում է. ««Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ուրբաթ օրը մուտքագրվել է Ազգային ժողով։ ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հայտնեց, որ դիմումն ԱԺ նախագահի աշխատակազմում է, դեռ ուսումնասիրում են, հետո պարզ կդառնան անելիքները։ Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 14-ին տիկին Լարիսան բաց նամակ էր հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ վերջնագրի տոնով առաջարկում էր Ալեն Սիմոնյանին պատժել՝ էթիկայի հանձնաժողով ձևավորել, լսումներ կազմակերպել այն բանի համար, որ փոխխոսնակը մեր թերթին տված հարցազրույցում, ըստ Մինասյանի, վիրավորել է «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին՝ իր հետևյալ հայտարարությամբ․ «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկն ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան»։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 162-րդ հոդվածի համաձայն, «Մինչև պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը, պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում և երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն է ներկայացնում աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) քաղաքացիական ծառայող է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
