Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին չեն տրամադրվի
![]() 253 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 18:05 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանին բացարկ հայտնելու մասին ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը։ Դատական նիստին քննվում է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը: Դատախազը հայտարարեց, որ նրա նկատմամբ ընտրված կալանավորումը հիմնավոր է, փոփոխելու հիմքեր չկա։ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ Գ. Խաչատրյանը 64 տարեկան է, ունի ուղեկցող այնպիսի հիվանդություններ, որոնք պետք է էական նշանակություն ունենան՝ խափանման միջոցը փոխելու տեսանկյունից: Պաշտպանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին տրամադրելու մասին, նշելով, որ այստեղ չի կարող իրական քննություն իրականացվել։ «Նախաքննության ավարտին օրենքի կոպիտ խախտումներով պաշտպանության կողմին չի ներկայացվել իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերը, վիդեոֆայլերը»,- ասաց Ե. Սարգսյանը: Շարունակելով խոսքը, նա ասաց. «Իմ տեղեկություններով՝ Գագիկ Խաչատրյանի գործով շուրջ 120 հատոր քրեական գործից կամայականորեն առանձնացրել են 37 հատորը...մեր համոզմամբ՝ 37 հատորում հիմնականում մեղադրող բնույթի են, իսկ արդարացնող հիմնավոր կասկածը հերքող, կալանավորման հիմքերը հաստատող ապացույցներն ու փաստական տվյալները չեն ընդգրկվել այս գործին։ Դատախազն ասում է, որ զննության արձանագրություն կա, բայց շատ կներեք, մենք պարտավոր չենք հավատալ՝ դուք ճիշտ եք զննել, թե ոչ։ Սահմանադրությունն ասում է, որ պետք է բավարար ժամանակ և հնարավորություն ունենա պաշտպանությունը նախապատրաստվելու, հետո իրականացնելու համար։ Հիմա մենք զրկված ենք անգամ պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից»։ Ե. Սարգսյանը հավելեց, որ եթե ինքը չկարողանա գործի նյութերին ծանոթանալ, ապա չի կարողանալու դատավարության ընթացքում հիմնավոր կասկած հերքել։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկա չէր: Նա դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ առողջական խնդիրներ ունի, և նիստը շարունակեն առանց իր ներկայության։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
