Մոսկվայում բացվել է Թումո կենտրոն

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր՝ օգոստոսի 26-ին, բացվել է թվով 3-րդ միջազգային Թումո կենտրոնը:
Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաև Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ Թումոյի ծրագրին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ մի շարք ժամանակակից ոլորտներում:
Թումոյի և Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետևյալ 8 ոլորտներում ՝ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Ապագայում կբացվի ևս 6 ուղղություն՝ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա և ստեղծագրություն:
«Հատկանշական է, որ Մոսկվայում մենք հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ՝ առցանց և կենտրոններում դասերի համադրություն, որը մենք վերջերս մշակեցինք՝ նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք, որ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաև Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա Թումոյի ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- իր խոսքում նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով իր խոսքում նշել է. «Այս տեխնոլոգիական կրթությունը շատ պահանջված է Մոսկվայում, մոդայիկ: Վստահ եմ այստեղ սովորելու ձգտումը մեծ է լինելու»:
Նոր Թումո կենտրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարևանությամբ: Այն ունի իր սեփական շենքը՝ անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներով՝ ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, երաժշտական ստուդիա և այլն: Թումո Մոսկվայում սովորելու է շուրջ 2000 ուսանող: Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար: Դասընթացները մեկնարկելու են արդեն այս տարվա հոկտեմբերին: Մանրամասների և գրանցման համար կարող եք անցնել հղումով՝ tumomoscow.ru:
Մինչև տարվա ավարտը պլանավորվում է ևս 2 միջազգային կենտրոնի բացում՝ Բեռլինում և Տիրանայում:




«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41120.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46720.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102817.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97416.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
293616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
207615.07.2026, 21:35