«Դուբինկաներով ծեծողների ու ենթադրյալ քրեական ենթամշակույթ կրողների տարբերությունը ո՞րն է». Նաիրա Զոհրաբյան
![]() 264 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 22:30 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ ի գիտություն տեղեկացնում են, որ կարան նաև դուբինկաներով ջարդեն Ինձ զանգահարած կինը պատմում էր, թե «Նուբարաշեն» քրեակատարողականի պատժախցում դիմակավոր անձինք ինչպիսի կտտանքների են ենթարկել իր ամուսնուն։ Եթե այն, ինչ ինձ պատմեց կինը, թե ինչպիսի դաժանությամբ են ծեծել իր ամուսնուն և նրա խցակիցներին, իրականություն է, ապա սա այլևս բեսպրեդել էլ չի։ Եթե սա սեփական իշխանության ադրենալինի գերդոզայից ինքնահաստատվելու կերպ է, ուրեմն վատ է, շատ վատ։ Եթե չգործող օրենքը մի կերպ ռեալիզացնելու անկանոն շարժումներ են, որ օրենքով հետաքրքրված միջազգային կառույցներին ասեն, թե էսքան ենթամշակույթ ենք արմատախիլ արել ու դրա համար հատուկ ջոկատայիններով «изгнание ենթամշակույթա» սպեց-օպերացիա են կազմակերպում, սրա հետևանքները վատ են լինելու, շատ վատ։ Հ.Գ. Հա, մի հարց էլ տամ. հիմա էդ դուբինկաներով ծեծողների ու ենթադրյալ քրեական ենթամշակույթ կրողների տարբերությունը ո՞րն է»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
